Խաղադաշտը





Խաղում են 26x14 մետր չափերի հարթ, ուղղանկյուն հրապարակում, որի դիմային կողմերում գտնվում են հենարաններին ամրացված զամբյուղները:

Գնդակը


Խաղի համար օգտագործվող գնդակի շրջագիծը 75-78 սմ է, իսկ զանգվածը՝600-650 գրամ: Այն ավելի մեծ ու ավելի ծանր է, քան վոլեյբոլի և ֆուտբոլի գնդակները:


Խաղի կանոնները


Թիմերից յուրաքանչյուրը բացի մեկնարկային 5 խաղացողներից ունի նաև պահեստայիններ, որոնց մարզիչները կարող են խաղահրապարակ մտցնել ցանկացած ժամանակ: Բասկետբոլի խաղը բաղկացած է 2 խաղակեսից, որոնցից յուրաքանչյուրն էլ ՝2 քառորդից: Մի քառորդը տևում է 10-12 րոպե, Միացյալ Նահանգներում` Բասկետբոլի ազհային ասոցիացիայում խախում են չորս 12 րոպեանոց քառորդներ, իսկ Եվրոպայում և աշխարհի մյուս բոլոր երկրներում չորս 10 րոպենաոց քառորդներ: Եթե գնդակը զամբյուղն է նետվում խաղային իրադրությունից, ապա թիմը վաստակում է 2 միավոր, վեցմետրանոց գծից դուրս կատարված նետումից՝ 3 միավոր, իսկ տուգանային նետումից՝ 1 միավոր: Եթե բասկետբոլիստը ունի բավականին բարձր հասակ և ատլետիզմ, ապա նա կարող է գնդակը մխրճել օղակի մեջ, որը կոչվում է սլեմդանկ:

  • Գնդակը խաղի մեջ է մտցվում եզրագծից: Թիմերից յուրաքանչյուրը կարող է այն իր մոտ պահել 24 վայրկյանից ոչ ավել: Եթե լրացել է 24 վայրկյանը, իսկ թիմը դեռ գնդակը չի նետել դեպի զամբյուղը, ապա այն անցնում է հակառակորդ թիմին:
  • Եթե տվյալ թիմը անցել է հակառակորդի կիսադաշտ, ապա իրավունք չունի ետ վերադառնալ իր սեփական կիսադաշտ:
  • Գնդակին բռունցքով կամ ոտքով հարվածել չի կարելի:

Բասկետբոլիստների դիրքերը


  • Խաղարկող - սովորաբար թիմի ամենաարագավազ բասկետբոլիստն է, ով պետք է ճիշտ կազմակերպի հարձակումը և համազված լինի, որ գնդակը ճիշտ ժամանակին և ճիշտ մարդու է փոխանցել:
  • Պաշտպան - հարձակման ժամանակ կատարում է հեռահար նետումներ, իսկ պաշտպանության մեջ՝ փորձում է փակել հակառակորդի լավագույն խաղացողին:
  • Թեթև հարձակվող - արագ կերպով փորձում է միավոր վաստակել, իսկ պաշտպանության մեջ ակտիվորեն փնտրում է անդրադարձի ու խլման հնարավորությունները բաց չթողնել:
  • Ծանր հարձակվող - փորձում է ավելի մոտից միավոր բերել, իսկ պաշտպանության մեջ օղակի տակ է կանգնում կամ էլ փորձում հակառակորդի ծանր հարձակվողին պահել:
  • Կենտրոնական - թիմի ամենախոշոր և ամենաբարձրահասակ բասկետբոլիստն է: Օգտագործում է իր ուժը միավոր վաստակելու համար:

Լիգաներ


Աշխարհի շատ անկյուններում այսօր կան բազմապիսի բասկետբոլային լիգաներ: Այնուամենայնիվ, ամենից հայտնի և ամենից ատլետիկ բասկետբոլիստներով հարուստ լիգան համարվում է ԱՄՆ-ի Բասկետբոլի Ազգային Ասոցացիան (անգլ.՝ National Basketball Association (NBA)):

Հայաստանում գործում է Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան, որի նախագահն է Հրաչյա Ռոստոմյանը:


Զամբյուղի սխեման:





Ըդհանուր դաշտի սխեման: