Քոբի Բրայանտ: «Տեղափոխվել Եվրոպա չի բացառվում»
Կատեգորիա: | Հեղինակ: Hayk-Miami | Ամսաթիվ: 10.12.2018
Դիտումներ: 328 | Քվեներ: 0

«Լեյքերսի» աստղ Քոբի Բրայանտը ասել է, որ հնարավոր է շարունակի կարիերան Եվրոպայում, երբ երկու տարուց կսպառվի իր պայմանագիրը Լոս-Անջելեսի թիմի հետ:

«Այստեղ ոչ մի անիրական բան չկա: Այն ինձնից որևէ ջանք չի պահանջի: Որովհետև ես այստեղ եմ մեծացել:

Պետք է ուսումնասիրել շուկան և նաել բասկետբոլի մակարդակը: Ես գիտեմ, որ այս պահին շատ բարձր մրցակցություն է Թուրքիայում: Հավանաբար այն ամենաուժեղ լիգան է Եվրոպայում: Ակնհայտ է, որ Իսպանիան նույնպես ուժեղագույններից մեկն է, արդեն երկար ժամանակ: Իտալիան իմ սրտի համար շատ թանկ տեղ է, ես այստեղ մեծացել եմ, բայց բասկետբոլը այս երկրում լավ մակարդակի վրա չե: Երբ ես փոքր էի այն այն լավագույն լիգան էր Եվրոպայում», – Բրայանտի խոսքերը մեջբերում է Yahoo! Sportsը:





Մեկնաբանությունների քանակը: 0


Մակնաբանություն թողնել կարող են միայն գրանցված օգտվողները.
[ Գրանցվել | Մուտք ]